ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից։

Կայքի տեղեկություններով՝ Գրիգորի Հայրապետովն այսօր առավոտյան վատ է զգացել իրեն, շտապ օգնություն են կանչել, սակայն շտապ օգնության հեռանալուց հետո շատ չանցած Հայրապետովը մահացել է։

Ըստ նախնական վարկածի՝ նա սրտի կաթված է ստացել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 1-ին, Երեւանում 55 տարեկանում մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել