Երևի կհիշեք, երբ առաջին դրամահավաքը կազմակերպեցի, որպեսզի Հադրութից տեղահանված մի ընտանիքի համար վարձով տուն գտնենք Երևանում, քանի որ երեխայի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել ու պետք է Երևանում ապրեին 6 ամիս։ Այն ժամանակ չգրեցի, որ այդ երեխան բոլորիդ կողմից սիրված Գոռիկի փոքր քույրն է՝ Նվարդիկը... Այս օրերին էլ երեխայի հետազոտության համար մոտ հազար դոլար գումար էր անհրաժեշտ։ Ընկերներիս գրեցի, կես ժամում այդ գումարը կազմակերպեցինք, փոխանցեցի ընտանիքին։
Ու նաև այսօր իմ շատ սիրելի Sona Rubenyanի հետ գնացել էինք էրեխեքին այցի։ Էն օրը պարզել էի, որ ընգերս՝ Գոռիկը, Սոնային շատ ա սիրում։ Սոնային գրեցի, ասեցի՝ «Սոնա ջան, կարա՞նք գնանք էրեխեքին այցի», ասեց՝ «խնդիր չկա, օր ասա»։ Ու այսօր գնացինք։ Սոնան մի աշխարհ խաղալիք էր բերել հետը։ Նվարդիկի հետ ահագին խաղացին, նկարեցին, նկարվեցինք։
Ու նման պահերին ես էլ ավելի եմ հավատում, որ լավ ու բարի մարդկանցով մենք հաղթելու ենք խավարին, լավ ու բարի մարդկանց շնորհիվ մենք հառնելու ենք։
Ապրեք, որ կաք, ապրեք, որ իմ ընկերներն եք։❤

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել