Սինգապուրի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer – BioNTech-ի պատվաստանյութի կիրառումը 5-11 տարեկան երեխաների համար: Այս մասին այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մասնագետները նշել են, որ երեխաների պատվաստման առավելությունները գերազանցում են հնարավոր ռիսկերը՝ հատկապես հաշվի առնելով կորոնավիրուսի նոր շտամերի ի հայտ գալու հանգամանքը:

Պատվաստումներն իրականացվելու են առաջին և երկրորդ դեղաչափի միջև 21 օրյա ընդմիջմամբ:

Այսօրվա դրությամբ՝ Սինգապուրում լիարժեք պատվաստված է ողջ բնակչության 87 տոկոսը, կամ ըստ տարիքի և առողջական դրության թույլատրելի բնակիչների 96 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել