Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա։

 Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները Հրազդան գետի ափին հայտնաբերել են մոտ 45-50 տարեկան տղամարդու դի։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել