Armsport.am-ը գրում է․

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կիսվել է ՊՍԺ-ի և հարձակվող Լիոնել Մեսսիի մասին իր տեսակետներով։

«Մի քիչ տարօրինակ է: Տեսեք, ՊՍԺ-ն առաջատար է Լիգա 1-ում՝ մեծ տարբերությամբ, իսկ Չեմպիոնների լիգայում նրանք բավականին լավ են հանդես գալիս: Մարդիկ ցանկանում են, որ ՊՍԺ-ն ավելի լավ խաղա. նրանց խաղը միշտ չէ, որ ազատ ու վառ է։ Բայց, ի վերջո, նրանք հաղթում են հանդիպումները։ Եվ դու հասկանում ես՝ դու ճիշտ ես, քանի դեռ հաղթում ես։

Մեսսին Լիգա 1-ում պարզապես … Ես չէի կարծում, որ դա երբևէ տեղի կունենա: Երբեք չէի մտածում, որ նա կհեռանա «Բարսելոնայից»։ Բայց, երբեմն, պատահում է, որ ամեն օր մարդկանց արդյունք ես տալիս, հետո դադարում ես տալ, և նրանք հարցնում են՝ ի՞նչ է քեզ պատահել։

Դա հաճախ չի լինում, բայց նորմալ չէ։ Մարդիկ չեն հասկանում, որ թոփ ֆուտբոլիստները հաճախ են գնում ազգային հավաքական ու խաղում երեք օրը մեկ, ուստի շատ չեն մարզվում։ Միշտ չէ, որ հեշտ է կիրառել նոր մարտավարություն, նոր գաղափարներ, ստիպել խաղացողներին միասին աշխատել։

Երբ խաղում ես ՊՍԺ-ում, քեզ միշտ դատում են նրանով, թե ինչ ես անում։ Սա թոփ ակումբի կյանքն է, և դա հեշտ չէ:  Երբ դու հեռանում ես այն վայրից, որտեղ եղել ես մանկուց, և բացի այդ, չէիր էլ կարող պատկերացնել, որ կհեռանաս, դա շատ դժվար է: Պետք է գիտակցես և հասկանաս, թե որտեղ ես գտնվում, հարմարվես նոր լիգային և նոր թիմին: Դուք տեսաք, թե ինչպես նա լաց եղավ, երբ հեռացավ, դրանք իսկական արցունքներ էին: Նա լացում էր։

Մի փոքր ժամանակ է պահանջվում ադապտացվելու համար, նույնիսկ եթե դու Մեսսին ես։ Պետք է հասկանալ, որ այս տղան նույնպես մարդ է։ «Բարսելոնայից» հեռանալը նրա համար դեռ թարմ փորձ է։ Բայց ես հավատում եմ, որ նա կարող է գլուխ հանել դրանում: Ես վստահ եմ նրանում։

Ինձ հետ նույնն էր, երբ ես հեռացա «Արսենալից»՝ գնալով «Բարսելոնա»: Շրջապատին ընտելանալու համար որոշ ժամանակ պահանջվեց: Երբեք չէի մտածում, որ կհեռանամ «Արսենալից», բայց տեղափոխվեցի «Բարսելոնա»… Ես մեծ ակումբո՞ւմ էի, մեծ քաղաքում։ Այո՛։ Բայց դա մարսելու համար ինձնից մի քիչ ժամանակ պահանջվեց»,- մեջբերում է Անրիին GQ-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել