
Armeniasputnik.am-ը գրում է․
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անպարկեշտ խոսքեր է ասել Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցեին և հայտարարել, որ չի շփվել նրա հետ այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավար ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Ջո Բայդենին: Թրամփն այդ մասին ասել Է Axios–ին տված հարցազրույցում։
«Բայդենին առաջինը շնորհավորողը եղել է Բիբի Նեթանյահուն։ Նա, ում համար ես ավելին եմ արել, քան որևէ այլ անձի համար, որի հետ գործ եմ ունեցել։ ...Բիբին կարող էր լռել։ Իսկ նա սարսափելի սխալ արեց», - ասել է ԱՄՆ նախկին առաջնորդը։
«Այդ ժամանակից ի վեր ես նրա հետ չեմ խոսել ։ Փախավ նա...»,- ասել Է Թրամփը։
Նա նաև նշել է, որ Նեթանյահուն իրեն դեռ դուր է գալիս, բայց միևնույն ժամանակ շեշտել է, որ ինքը գնահատում է հավատարմությունը:
Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/20211210/trampy-netanjahuin-meghadrel-e-davatshanutjan-mej-ev-anparkesht-khvosqer-asel-nra-hascein-36267522.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել