Tert.am-ը գրում է․

ՀՀ ազգային ժողովի արդեն անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից դուրս գալու իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ, իսկ ինքը չի ցանկանում իր գործունեությունը կաշկանդել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Իշխան Զաքարյանի գրասենյակից:

Զաքարյանը հորդորել է խմբակցությունից դուրս գալու և որպես անկախ պատգամավոր գործելու իր այդ որոշման մեջ չփնտրել տարբեր  ենթատեքստեր՝ նշելով, որ դա իր անձնական որոշումն է, և պահպանված են էթիկայի բոլոր նորմերը։

«Երկրի համար այս ճակատագրական պահին ամենակարևորը սահմանների անվտանգության խնդիրն է ու կայուն, հասկանալի և վստահելի համագործակցությունը մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ»,- նշել է Զաքարյանը:

Պատգամավորը շեշտել է՝ ունի գաղափարներ, առաջարկներ, մշակումներ, որոնք, կարծում է, օգտակար կլինեն երկրին՝ լուծելու բազմաթիվ խնդիրներ, դուրս գալու այս ճգնաժամից, դա իր համար ամենակարևորն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել