Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  07:50 –ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Suzuki մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Եղվարդ քաղաքի բնակիչներ,  46-ամյա Համեստ Գ.-ին և  59-ամյա Գրիգոր Գ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկավծները օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Վարորդը այնուհետև հիվանդանոցից ինքնակամ ներկայացել է ոստիկանության Նաիրիի բաժին: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել