Starnews.am-ը գրում է․

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ երգիչ Սեւակ Ամրոյանի հարսանիքն է:

Զույգը նախընտրել է ավանդական հարսանիք: Նախ պսակադրվել են, ապա խնջույքը շարունակել են Երեւանի շքեղ ռեստորաններից մեկում:

Հավելենք, որ Սեւակի կնոջ անունը Քրիստինա է: Երգիչը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին:

Սևակը երեկոյի ընթացքում նաև կատարել է«Ախպերս ու ես»   հայտնի երգը, որն այդքան սիրվել էր հենց Սևակի կատարմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել