«Ձեր սիգարետների կոնտրաբանդայի գործն ի՞նչ եղավ, Դուք հիմա միլիոնատե՞ր եք»,- այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանին՝ հարցրել է լրագրող Պետրոս Ղազարյանը:

Ի պատասխան իշխանական թևի ներկայացուցիչը ասել է. «Դե, միլիոնատեր չեմ, չեմ էլ կարող լինել, որովհետև աշխատում եմ Աժ-ում, չունեմ այլ եկամտի աղբյուր, իսկ ԱԺ-ի աշխատավարձով պարզապես չեն կարող լինել միլիոնատեր, ինչպես, օրինակ, մարդիկ հաջողացրել են համալսարանում դասախոս լինելով դառնալ միլիոնատեր: Ես չեմ կարող, ես չունեմ այդ ունակությունները...: Ինչ վերաբերում է բուն գործին. այս պահին կա հինգ դատական գործ՝ հինգ հոգու նկատմամբ զրպարտության հոդվածով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել