Մեծ Բրիտանիան հավելյալ 1 մլրդ ֆունտ ստերլինգ կհատկացնի Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա հայտնել է, որ խոսքը նոր ներդրումների, ինչպես նաև առևտրի ու անվտանգության ապահովմանն ուղղված գումարների մասին է: «Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ բանակցությունների արդյունքում բրիտանական աջակցություն ընդհանուր չափը կհասնի 3.5 մլրդ ֆունտի»,- «Թվիթեր»-ում գրել է Զելենսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել