Armenpress.am-ը գրում է․

Ինդոնեզական Յավա կղզու վրա Սեմերու հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ընդհանուր առմամբ, հրաբխի ժայթքման հետևանքով տուժել է 105 բնակիչ, 23-ը ստացել են լուրջ վնասվածքներ:  12 մարդ անհետ կորած է համարվում:

Ինդոնեզիայի տարածքում այս պահին կա գրեթե 130 ակտիվ հրաբուխ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել