Անգելա Մերկելը շնորհավորել է Օլաֆ Շոլցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: 

«Սրտանց շնորհավորում եմ, հարգելի պարոն կանցլեր, սիրելի Օլաֆ Շոլց: Վերցրեք այս գերատեսչությունը ձեր ձեռքն ու աշխատեք՝ ի բարօրություն մեր երկրի: Սա է իմ ցանկությունը»,- ասել է Մերկելը:

Շոլց, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Մերկելին աշխատանքի և համագործակցության համար:

Օլաֆ Շոլցը նոյեմբերի 8-ին Բունդեսթագում 395 կողմ և 303 դեմ ձայներով ընտրվել է կանցլերի պաշտոնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել