Պառլամենտական երկրի պառլամենտի ղեկավարը մեր գերիների մասով ասում է , որ դասալիքներ են։ Նույն թեզի շրջանակներում խոսում է նաեւ պառլամենտական երկրի վարչապետը, իշխանական պատգամավորները եւ այլն ։
Բաց թողնելով այն ոչ պակաս կարեւոր ասպեկտը առ այն, որ հենց այդ նույն շրջանակները խորհրդարանական ընտրություններից առաջ 180 աստիճան հակառակ թեզեր են առաջ տարել գերիների թեմայով, ուզում եմ հարցնել։
Տղերք , դուք էլի առաջնային խնդիրը երկրորդայինից չե՞ք տարբերում ։
Առաջնային խնդիրն է, այդ մարդկանց բերել Հայաստան , իսկ դրանից հետո թե կդատեք, թե կգնդակահարեք` էտ արդեն այլ խնդիր է ։
Առանց այդ մարդկանց հարցաքննելու հայտարարում եք, որ դասալիք են , որը բավականին լուրջ մեղադրանք է , եւ առնվազն անմեղության կանխավարկացից ելնելով պետական բարձրաստիճան պաշտոնյան իրավունք չունի նման հարցերում իրավական գնահատական տալ։
Երբ հանձնվում էր Քարվաճառը, Լաչինը եւ Աղդամը , այդ ժամանակ էր պետք մտածել եւ գերիների հարցը օրակարգ բերել, որից հետո պետք էր դիրքերը պատշաճ կահավորել, որպեսզի գերի ընկնելու հավանականությունը քիչ լիներ եւ ստիպված չլինեինք ողջ «բազառը» թողնել գերիների վզին։
Հ.Գ
Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմին մեսիջ են տալիս, որ այսպես կոչված «միջանցքը» գերիների դիմաց չի բացվելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել