Վերջապես հրապարակվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, որի մասին հայտարարվել էր դեռ դեկտեմբերի 2-ին (այդ մասին ասուլիսի ընթացքում հայտնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը)։
Չէր կարող ուշադրություն չգրավել հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը՝ համանախագահող երկրները «կոչ են անում կողմերին ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները, որը վերահաստատել են 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարություններում և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածություններում»։
Նոյեմբերի 26-ի ի՞նչ «հայտարարությունների» (ուշադրություն՝ հոգնակի թվով) և ի՞նչ «այլ պայմանավորվածությունների» (ուշադրություն՝ նորից հոգնակի թվով) մասին են նշում համանախագահող երկրների ԱԳ նախարարները և մյուս կարևոր հարցը՝ ինչու՞ համանախագահների հայտարարության հրապարակումը տեղի ունեցավ 5 օր անց։ Ի դեպ, հարցերի պատասխանները փնտրելուց չմոռանաք նաև նույն օրերին Մոսկվայում տեղի ունեցող և այդպես էլ արդյունքներ չարձանագրած փոխվարչապետների ձևաչափով հանդիպման մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել