Lurer.com-ը գրում է․

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, անհետ կորած զինծառայողների հարազատները, ի նշան բողոքի, հավաքվել են ԱԺ-ի դիմաց: ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, երբ ցանկանում էր մուտք գործել ԱԺ շենք, ցուցարարներից մեկը ասաց.


«Պարոն Աղազարյան, մեկ-մեկ բարև էլ տուր, թե՞ դրան էլ արժանի չենք. ձեզ այնքան հարց ունեմ տալու»,- նշեց անհետ կորած զինծառայողի հարազատներից Արսեն Ղուկասյանը:

Հովիկ Աղազարյանը, որ արդեն ներս էր մտնում, վերադարձավ եւ ասաց. «Ես բարեւեցի, դու զբաղված էիր: Ահաասարսուռ տեսք ես ընդունել, որ վախենա՞նք: Հարց ունե՞ս, տո՛ւր, պատասխանը կստանաս»:

Բողոքի ակցիա իրականացնողն էլ արձագանքեց. «Ի՞նչ պատասխան ունեք մեզ տալու: Տնաշեններ, ոնց որ թուրքի համար ծառա լինեք»:

«Բառերդ չափավորի»,-ասաց պատգամավորը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել