Armenpress.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տեսակամուրջի ձևաչափով բանակցությունները ավարտվել են, դրանք տևել են մոտ երկու ժամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները քննարկել են միջազգային և երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հեռավար բանակցությունները անցկացվել են պաշտպանված տեսակապի միջոցով: Լրատվամիջոցներին ցուցադրել են միայն շփման առաջին կադրերը, երբ Պուտինը և Բայդենը ողջունում էին միմյանց:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել