Armeniasputnik.am-ը գրում է․
Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված և հոսպիտալացման սպասող քաղաքացիներ չունենք։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում այսօր հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով` կորոնավիրուսի թվերը շարունակում են նվազել։ Օրական ցուցանիշները բավականին գոհացուցիչ են։
Նա ընդգծեց, որ իրենք շատ մեծ ջանքեր են գործադրել` թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային, թե՛ նյութատեխնիկական, որպեսզի մոբիլիզացնեն այդքան մեծ թվով մահճակալներ կորոնավիրուսով հիվանդների բուժօգնության համար։
Ավանեսյանն ասում է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ապահովել կորոնավիրուսի վարակվածության ցածր ցուցանիշները նաև առաջիկայում, քանի որ շուտով կսկսվեն Նոր տարվա հետ կապված մարդկանց ավելի մեծ շարժերը։
Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/20211206/kvorvonavirusvov-varakvats-ev-hvospitalacmany-spasvogh-qaghaqaciner-chunenq-avanesjan-36088820.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել