ArmSport.am-ը գրում է․

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հայտարարել է, որ իրեն չի համարում փարիզյան ակումբի «պարագլուխը»։

«Եթե խաղում ես Նեյմարի և Մեսսիի հետ, ապա քեզ «պարագլուխ» համարելը չափազանց մեծ լկտիություն կլինի: Մենք չենք մտածում, թե ով է մեր «պարագլուխը»:

Գլխավորն այն է, որ մեր հարձակողական եռյակը լավ մարզավիճակում է, քանի որ մենք կարող ենք որոշել հանդիպման արդյունքը»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը։

Այս մրցաշրջանում 22-ամյա Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել