Armenpress.am-ը գրում է․

Ինդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածների թիվը հասել Է 15-ի: Այդ մասին ասված է մամուլի տեղեկագրում, որը դեկտեմբերի 6-ին հրապարակվել է Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալության կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Գերատեսչության տվյալներով՝ 27 մարդ անհայտ կորել է:

Նշվում է, որ Արևելյան Ճավայի նահանգում որոնողական-փրկարարական գործողությունը շարունակվում է: Ավելի վաղ Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի է ունեցել Սեմերու հրաբխի ժայթքում: Արտակարգ ծառայությունները հայտնել էին 14 զոհի և 56 տուժածի մասին:

Սեմերուն ամենաբարձր գագաթն է Ճավա կղզում և 130 ակտիվ հրաբուխներից մեկն Ինդոնեզիայի տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել