Hayat Project-ը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը նկարահանվել է «Итальянские армяне» երգի հիման վրա։ Ստեղծագործության երաժշտության եւ խոսքերի հեղինակը, ինչպես նաեւ հոլովակի ռեժիսորը պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։ Նշենք, որ գյումրեցիներից բաղկացած Hayat project-ը հիմնվել է 2 տարի առաջ: Բենդի տեսահոլովակները նկարահանվում են Գյումրիի տեսարժան վայրերում, իսկ տեսահոլովակների հերոսները Գյումրիի դրամատիկական եւ տիկնիկային թատրոնների դերասաններն են: Hayat project-ի բոլոր հեղինակային երգերի հեղինակը գյումրեցի հանրահայտ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել