Armenpress.am-ը գրում է․

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 3-ին ստորագրել է օրենք, որով նախատեսվում է 7 մլրդ ԱՄՆ դոլարի օգնություն հատկացնել աֆղան փախստականներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Սպիտակ տունը:

Տվյալ հատկացմամբ նախատեսվում է օգնություն ցուցաբերել Միացյալ Նահանգներ ժամանող աֆղան փախստականներին: Սեպտեմբերին այդ նպատակով արդեն հատկացվել էր 6.3 մլրդ ԱՄՆ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել