Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Ուսման Դեմբելեի հետ պայմանագիրը երկարաձգելու ակումբի փորձերի մասին։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Դեմբելեի հետ, և նա ցանկանում է մնալ: Մենք նույնպես ցանկանում ենք, որ Ուսմանը մնա, նա հիանալի խաղացող է։

Այս իրավիճակը պահանջում է բանակցություններ գործակալների հետ, ովքեր լավագույնն են ցանկանում խաղացողի համար:

Ես մեծ էնտուզիազմով եմ տրամադրված Դեմբելեի նկատմամբ։ Որպես ֆուտբոլիստ Դեմբելեն ավելի լավն է, քան Մբապեն»,- ասել է Լապորտան TV3-ին տված հարցազրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել