Armsport.am-ը գրում է․
Ըստ 90min-ի՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Քաղաքաբնակների» հետ պայմանագիրն ավարտելուց հետո կարող է կարիերան շարունակել MLS-ում։
Ըստ աղբյուրի՝ կատալոնացի մասնագետի հաջորդ ակումբը «Նյու Յորք Սիթին» է։ Հիշեցնենք, որ «Բարսելոնայից» հեռանալուց հետո Գվարդիոլան մեկ տարի ապրել է Նյու Յորքում, իսկ հետո գլխավորել «Բավարիան»։
Գվարդիոլայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Ամենայն հավանականությամբ, մասնագետը չի երկարաձգի պայմանագիրն անգլիական ակումբի հետ։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/324551/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել