Tert.am-ը գրում է․

Այդ խնայողությունները ձևավորվել են նրա հաշվին, որ գործողումները քովիդի ժամանակ քիչ էին։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի այն հայտարարությանը, որ ԱԺ նախագահի մեքենան գնվել է ԱԺ խնայողությունների հաշվին։

Խոսելով Ալեն Սիմոնյանի՝ Արթուր Վանեցյանի հեղինակության նվազման վերաբերյալ հայտարարությունների մասին՝ Հայկ Մամիջանյաննն ասաց․ «Թե ինչ կապ ուներ պարոն Վանեցյանը ժողովրդի հետ և որքան սիրված էր ժողովրդի կողմից, թող գնա հարցնի իրենց ֆրակցիայի այն պատգամավորներին, որոնք այն ժամանակ հեռախոսի էկրանին պահում էին Արթուր Վանեցյանի նկարը»։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Մամիջանյանը ասաց՝ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական պաշտոնյաների մեծ մասի հայտարարությունները ներքին լսարանի համար են արվում։

Անդրադառնալով հարցին, թե որքանով է հնարավոր համարում սահմանների վերաբերյալ որևէ փաստաթուղթ, մասնավորապես այն, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանը կստորագրի, այլ օրինակ՝ փոխվարչապետը, Հայկ Մամիջանյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանի համար միշտ գտնվելու են մարդիկ, որոնց ինքը նշանակելու է մեղավորներ, որոնց ինքը դավաճանելու է, ժողովրդական լեզվով ասած՝ դեմ է տալու, բոլոր իր թիմակիցները, ովքեր դա չեն հասկացել, քաղաքական նաիվության խնդիր ունեն։ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներ, դաշնակիցներ չունի, չի ունեել և երբեք չի ունենալու, ծախելու է, դեմ է տալու, դավաճանելու է նույնիսկ իր ամենահարազատ թիմակիցներին, երբ դա անհրաժեշտ լինի սեփական քաղաքական կաշին փրկելու համար»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել