Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Նևիլը մեկնաբանել է Ռալֆ Ռանգնիկի նշանակումը «կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզչի պաշտոնում։

«Թիմը սարսափելի սկսեց մրցաշրջանը, գլխավոր մարզիչը հեռացվեց: Ռալֆ Ռանգնիկի համար մրցաշրջանը հաջող կլինի, եթե թիմն ավարտի լավագույն քառյակում: Եթե նրան հաջողվի հաղթել Անգլիայի գավաթը, դա անհավանական կլինի: Ֆուտբոլիստները կորցրել են վստահությունն իրենց նկատմամբ, չեն տեղավորվում խաղային համակարգում ու այնքան էլ լավ չեն պաշտպանվում։ Ռանգնիկը շատ աշխատանք ունի անելու, բայց գլխավոր նպատակը պետք է լինի լավագույն քառյակում հայտնվելը»,- Նևիլի խոսքերն է մեջբերում  The Sun-ը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 13 խաղից հետո զբաղեցնում է 10-րդ տեղը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել