Armsport.am-ը գրում է․

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը հաստատել է, որ իր հայրենակից Լիոնել Մեսսին ցանկանում էր ֆուտբոլիստին տեսնել «Բարսելոնայում»։ Արգենտինացին որոշեց մնալ իտալական ակումբում՝ նոր պայմանագիր կնքելով։

«Ճիշտ է, որ Մեսսին ինձ ցանկանում էր տեսնել «Բարսելոնայում»։ Մենք շատ էինք խոսում, երբ հավաքականի հետ ժամանում էինք Արգենտինա։ Լեոն պատմում էր ինձ ակումբում տիրող իրավիճակի մասին, բայց ես միշտ հանգիստ էի մնում ու ցանկանում էի պայմանագիր կնքել «Ինտերի» հետ, քանի որ ինձ այստեղ լավ եմ զգում։ Ուրախ եմ, որ մնացի։ Իմ ընտանիքը երջանիկ է Իտալիայում»,- Մարտինեսի խոսքերն է փոխանցում SportMediaset-ը։Մարտինեսը 2018 թվականից է հանդես գալիս «Ինտերում», ուր տեղափոխվել էր արգենտինական «Ռասինգից» 25 մլն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն Ա Սերիայի 14 խաղում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Արգենտինացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

34-ամյա Մեսսին 2021 թվականի ամռանը հեռացավ «Բարսելոնայից»՝ տեղափոխվելով ՊՍԺ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել