Lurer.com-ը գրում է.
Գրող, քաղաքական և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին՝ նրա հայրենի Կոթի գյուղում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մանուկ Նիգոյանը:
 
«Դեկտեմբերի 4-ին՝  առավոտյան 08:00-ին միկրոավտոբուսները Ազատության հրապարակին հարակից տարածքից սգո երթով, ոստիկանության ուղեկցությամբ կմեկնեն Կոթի, և կվերադառնան հուղարկավորությունից հետո: Միկրոավտոբուսներով մեկնել ցանկացողներին խնդրում ենք ներկայանալ մինչև ժամը 7:50»,- գրել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել