Armsport.am-ը գրում է․

Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Դմիտրի Բարինովը մեկնաբանել է խոսակցությունները՝ կապված իր նկատմամբ ՄՅՈՒ-ի հետաքրքրվածության մասին։

«Լսել եմ, որ Ռանգնիկը ցանկանում է հրավիրել ինձ։ Շուտով կմեկնեմ Մանչեսթեր»,- այս մասին կիսպաշտպանը կատակով արձագանքել է championat.com-ի հետ զրույցի ընթացքում։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «կարմիր սատանաների» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը, որը մինչ նոր նշանակումն աշխատում էր «երկաթուղայինների» համակարգում, ցանկանում է Անգլիա հրավիրել Բարինովին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել