Armenpress.am-ը գրում է․

Երկու տղամարդ, որոնց նախօրյակին մեռած են գտել Թբիլիսիի Շարտավա փողոցի տներից մեկում, Իրանի քաղաքացիներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Sputnik Վրաստանը» հաղորդում Է իրադարձության վայրից: Ըստ նախնական վարկածի, երիտասարդների մահվան պատճառը դարձել Է շմոլ գազով թունավորումը:

Tbilisi Energy գազաբաշխիչ ընկերության տեղեկատվության համաձայն, այն տանը, որտեղ գտնվել են այդ մարդկանց մարմինները, տեղադրված Է եղել ջրատաքացուցիչ՝ այրման բաց խցիկով:

«Նրանք Իրանի քաղաքացիներ են, մեկը՝ 33 տարեկան, իսկ մյուսը՝ ավելի մեծ տարիքի: Բնակարանի զննության ժամանակ հայտնաբերվել Է ջրատաքացուցիչ՝ այրման բաց խցիկով, որը մենք հանել ենք: Այրման բաց խցիկով ջրատաքացուցիչի տեղադրումը փակ տարածությունում արգելված Է»,-նշել Է Tbilisi Energy ընկերության արագ արձագանքման աշխատակից Տարիել Գվինիաշվիլին:

Տարածքը, որտեղ տեղի Է ունեցել միջադեպը, ունի առեւտրային գրանցում եւ կամավոր վերածվել Է բնակելի տարածքի: Տունը վարձակալությամբ Էր տրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել