168.am-ը գրում է.

168.am-ի տեղեկություններով` Արցախի Պաշտպանության բանակի բոլոր դիրքերում հրահանգված է իջեցնել հայկական երկու հանրապետությունների դրոշները ադրբեջանցիների պատճառով։

Արցախից մեզ հետ կապ հաստատած զինվորների փոխանցմամբ` վերադաս հրամանատարությունից տեղեկացել են, որ նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպումից հետո ադրբեջանական կողմը դրոշներն իջեցնելու պայման է դրել` այլապես սպառնալով կրակել։

ՀՀ իշխանությունների հրահանգով հենց այդ հանդիպումից հետո էլ Արցախի դիրքերից իջեցվել են հայկական դրոշները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել