Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Լիա Զախարյանը երգ է թողարկել՝ Մոնատիկի Сильно երգը ներկայացնելով իր պրիզմայով և նոր գործիքավորմամբ։ Նոր աշխատանքի մանրամասները Լիան վստահել է Tert.am Life–ին ու նշել, որ սա իր համար հոբբի է։

«Ես շատ եմ սիրում երգել։ Ասում են՝ դա ինձ մոտ լավ է ստացվում։ Որոշեցի երգ ներկայացնել իմ հետևորդներին՝ որպես իմ հոբբի և նկարահանել պարզ հոլովակ, որում արտահայտված կլինեն իմ հույզերը։ Ես նման հոլովակներ նախկինում էլ եմ նկարահանել, պարզապես, այս անգամ ես նաև երգում եմ»,– ասաց դերասանուհին, որը շատ ակտիվ է Ինստագրամում, պարբերաբար իր հետևորդներին նոր ֆոտոշարքեր և հոլովակներ է ներկայացնում։

Ըստ դերասանուհու՝ երգն իր  հույզերն արտահայտելու, իր լսարանին իր մասին պատմելու ևս մի տարբերակ է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от lia (@zakharyan.lia)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել