Armenpress.am-ը գրում է.

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամմ Ռուսաստանի Դաշնության տարածքում առայժմ չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նմուշներ, որոնք պարունակում են «օմիկրոն» տեսակի տիպային հավաքածուի մուտացիաներ, այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում չեն հայտնաբերվել», - ասել է Պոպովան ՌԴ կառավարությանն առընթեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել