Ելույթ ունենալով Աշխաբադում նոյեմբերի 28-ին կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանն ինքն է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը»:

«Ադրբեջանն ինքն է ապահովել 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված բանաձևերի իրականացումը, որոնք պահանջում էին հայկական ուժերի դուրսբերումը օկուպացված տարաքներից»,- Ալիևին մեջբերում է Minval.az-ը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն արել է այն, «ինչի համար միջազգային հանրության ու Մինսկի խմբի համար բավարար չի եղել 30 տարին»:

Բացի այդ, հաղորդվում է, որ գագաթնաժողովի շրջանակում եռակողմ համաձայնագիր է կնքվել Բաքվի, Աշխաբադի և Թեհրանի միջև թուրքմենական գազն Իրանի տարածքով Ադրբեջան մատակարարելու մասին: Աշխաբադը ստացել է մի բան, որը չի ունեցել ԽՍՀՄ փլուզումից ի վեր՝ ելք եվրոպական շուկա՝ առանց ռուսական «Գազպրոմի» միջնորդության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել