Նոյեմբերի 28-ին, ժամը 19։32-ին Սիսիանի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղ տանող ավտո­ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Բռնակոթ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «GAZ-31» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ս․, ծնված 1977 թ.) բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտո­մե­քե­նայի մեջ:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել