Tert.am-ը գրում է․

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը՝ նկատելով, որ ՀՀ վարչապետն ավելի շուտ էր ժամանել Սոչի, սակայն Ռուսաստանի նախագահ հետ երկկողմ հանդիպում մինչև եռակողմ բանակցությունները նա չունեցավ՝ ի տարբերություն Իլհամ Ալիևի:

Ինչպես ներկայացնում է թղթակիցը, դա էր, հավանաբար, Փաշինյանի դեմքի անհաշտ արտահայտության պատճառը: Ի տարբերություն նրա՝ Ալիևն անհաշտ տեսք չուներ: «Նա, ինչպես և նախկինում, հաղթողի տեսք ուներ և խոսում էր ասես առանց բերանը բացելու»,- նշում է հեղինակը:

Հեղինակն ուշադրություն է դարձնում Ալիևի նախնական խոսքին, որում նա նշում է, որ «այս տարի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մեկնարկից հետո որևէ լուրջ միջադեպեր չեն գրանցվել, ռազմական բախումներ չեն եղել»:

«Ընդհանուր առմամբ, դա չէր նշանակում, որ նման իրադարձություններ իսկապես չեն եղել: Դա նշանակում էր, որ Ալիևը դրանք լուրջ չի համարում: Այդպիսով, թվում էր, թե Ալիևը ընդգծում է, որ գերբնական նշանակություն չի տալիս Սոչիում անցկացվող բանակցություններին»,- նկատում է հոդվածագիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել