«Իշխանությունն ինտենսիվ աշխատում է ընդդիմության վրա։ Խնդիր է դրված ԱԺ ընդդիմությունից ինչքան հնարավոր է ձայներ պոկել։ Աշխատում են բոլոր նրանց վրա, ովքեր ունեն բիզնեսներ, որը կարելի է խլել, ում նկատմամբ հարուցված քրեական գործեր կան, կամ պաշտոնյա հարազատներ ունեն։ Ամենաինտենսիվն աշխատում են «Հայաստան» դաշինքի՝ բանտում գտնվող անդամների վրա․ Արմեն Չարչյան, Մխիթար Զաքարյան։ Առաջարկում են ազատություն՝ խմբակցությունից դուրս գալու դիմաց։

Մեզ ասացին, որ նման ճնշումների հետեւանք էր նաեւ Դավիթ Սեդրակյանի՝ մանդատը դնելը։ Իհարկե, իշխանությունն ուզում է, որ մանդատը չդնեն, միայն խմբակցությունից դուրս գան, բայց սցենարը մինչեւ վերջ չի իրականանում։ Սեդրակյանի դեպքում թիրախը եղել է հոր բիզնեսը՝ բենզա- գազալցակայաններ։ Սահմանին լարվածությունը մի փոքր մեղմել է ընդդիմության նկատմամբ ճնշումները, սակայն շարունակում են աշխատել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել