Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը դիտարկում է ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը, եթե Մաուրիսիո Պոչետինոն հեռանա փարիզյան թիմից:

Աղբյուրի փոխանցմամբ, նշանակմանը կարող է խոչընդոտել այն, որ 49-ամյա մասնագետը չի ցանկանում աշխատել ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի ղեկավարությամբ: Եթե Զիդանը որոշի ընդունել Փարիզում աշխատելու առաջարկը, ապա կցանկանար գործողությունների որոշակի ազատություն ունենալ, և ոչ թե կախված լինել Լեոնարդոյի որոշումներից, ինչպես դա եղավ Թոմաս Տուխելի և Պոչետինոյի դեպքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զիդանը մտադիր չէ գլխավորել ՊՍԺ-ն ընթացի մրցաշրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել