Lurer.com-ը գրում է.

«Հայաստանը պետք է օգտվի խաղաղության հաստատման այս շանսից, լիովին պահպանի հրադադարը և համագործակցի»,- այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հայտարարության մեջ, որն անցկացվել է Անկարայում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, հաղորդում է Anadolu գործակալությունը։

«Հայաստանին անհրաժեշտ է որպես շանս գնահատել իրեն մեկնած խաղաղության ձեռքը, լիովին պահպանել հրադադարի ռեժիմը և ցուցաբերել նվիրվածություն համագործակցությանը»,- մասնավորապես ասված է հայտարարությունում։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Թուրքիայի Անվտանգության խորհուրդը քննարկել է այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց բախվել և կարող է ապագայում բախվել երկիրը՝ իր նպատակներին համապատասխան տնտեսական քաղաքականության իրականացման գործընթացում։

Նշվել է, որ Անկարան հանդես է գալիս Թուրքիայի հյուսիսային հարեւանների միջեւ առկա տարաձայնությունները միջազգային իրավունքի շրջանակներում լուծելու եւ նրանց տարածքային ամբողջականության հարգման օգտին։

Թուրքիայի ԱԱԾ-ն կոչ է արել խուսափել միակողմանի քայլերից, որպեսզի Լիբիայում ընտրություններն անցնեն օրինական և խաղաղ մթնոլորտում։

Հռչակագիրը նաև կոչ է անում միջազգային հանրությանը դիմակայել այն ուժերին, որոնք փորձում են օգտագործել Լիբիայի ընտրական գործընթացը ի շահ իրենց։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից ի վեր Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության 41 քառ․ կմ տարածք և պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել