Hraparak.am-ը գրում է.

Այլևս արգելում եմ որևէ հայի զոհվել։ Թող այլևս որևէ մայր այդ ցավը չտեսնի։ Մենք պայքարելու ենք հանուն ապրելու , մենք պայքարելու ենք հանուն հաղթանակի։ Պայքարելու ենք նախ ներքին հաղթանակի, ապա նաեւ արտաքին հաղթանակի համար։ Մենք համոզված ենք, որ հաղթելու ենք։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «5165»-ի առաջնորդ Կարին Տոնոյանը։

«Ես վաղուց նրան չէի լսել, բայց երեկ լսեցի նրա ուղիղ եթերը ու ինձ տառապանքի ենթարկեցի։ Ակամայից այդ ժամանակ հիշեցի մեր հայտնի հեքիաթը, երբ Քաջ Նազարը ասում էր՝ արևը թող այս կողմից դուրս գա ու այն կողմից մտնի։ Որպես մանկավարժ, որպես լրագրող փորձում էի որևէ հասկանալի միտք պոկել այդ բարբաջանքից,բայց որևէ մի նորմալ միտք ես այդպես էլ չգտա»,- ասաց նա։

«Այո, ես պատրաստ եմ։ Դուք չեք պատկերացնում, թե ես ոնց եմ երազում այն օրվա մասին, երբ ես զենքը ձեռքիս կսպանեմ մեկ թուրքի։ Դա իմ որդու վրեժը կլինի։ Եթե ինձ կզինեք, ես պատրաստ եմ գնալու»,- ասաց Տոնոյանը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել