Armeniasputnik.am-ը գրում է.
Լենինգրադի մարզում ավտոմեքենան բախվել է արգելապաշտնեշին, որի հետևանքով բացվել է բեռնախցիկն ու ճանապարհին տղամարդու դի է ընկել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հավելելով, որ արդեն իսկ տեսանյութ է հայտնվել դեպքի վայրից։
Մեքենայի վարորդն ու երկու ուղևորները փորձել են փախչել, սակայն ոստիկաններին հաջողվել է նրանց բռնել։
Ըստ լրագրողների տեղեկությունների՝ սպանությունը տեղի է ունեցել Կալինինի շրջանում, մահացածը 50-ամյա երևանցի է։ Կասկածյալները ցանկացել են զոհի մարմինը տեղափոխել անտառ և թաղել. մեքենայում բահ ու պարկ են գտել։ Սպանության շարժառիթները դեռ հայտնի չեն։
Ավելի ուշ ռուսաստանյան ԶԼՄ–ները հայտնեցին, որ սպանվածը ծնունդով Երևանից 50-ամյա Արկադի Ղազինյանն է, որը 1996 թվականից բնակվում է Սանկտ Պետերբուրգում։ Նա զբաղվել է անվադողերի բիզնեսով։
Ըստ նախնական տեղեկությունների` 50-ամյա Արկադիի և ոմն Յան Շեպանովսկու միջև վեճ է ծագել,
որը վերածվել է կռվի։ Վերջինս իր ընկերոջը` Եգոր Կոմարովին է զանգել և օգնության կանչել, ու կռիվը վերածվել է սպանության։ Ոստիկանները պարզում են մեքենայում եղած երրորդ անձի ինքնությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել