Shamshyan.com-ը գրում է.

Նոյեմբերի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:   Ժամը 14:40-ի սահմանում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում, Արմավիրի մարզի բնակիչ, 67-ամյա Ռաֆիկ Ադամյանը՝ իր վարած «Mazda-6» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ռ. Ադամյանը, նրա ուղևորներ, 29-ամյա Ավետիս Ներսիսյանը տեղում բուժօգնություն են ստացել օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից, իսկ մյուս ուղևորներ, 53-ամյա Ջուլետա Հակոբյանն ու 90-ամյա Ավագ Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Դեպքեի փաստով նյութեր են նախապատրաստվում: 

Աղբյուրը նաև հայտնում է, որ վարորդ Ռ. Ադամյանը Երևան քաղաքի Նորագավիթ համայնքի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել