«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասում է, որ եթե ցանկություն կար պարզելու տղաների՝ գերի ընկնելու հանգամանքը, ապա դա պետք էր անել մեկ տարվա ընթացքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ժամանակ հայատարել էր. «Գուցե սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա, ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել, պետք է քննվի։ Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը նշեց, որ Ադրբեջանում այսօր շատ գերիներ ունենք ու չգիտենք՝ ինչ պայմաններում են նրանք գերվարվել։ «Գուցե կան ենթադրություններ, վերլուծություններ, բայց իրավական հիմնավորում, փաստարկված ապացույցներ չունենք։ Հետևաբար այն, ինչ խոսվում է, պետք էր քննել ու դասեր քաղել դրանից»,- նշում է ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել