Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նոյեմբերի 16-ին թշնամու հարձակումից զոհված զինծառայող Տարոն Սահակյանի եղբայրը հայտնում է, որ իր եղբորն ադրբեջանցիները չեն խոշտանգել և տարածվող տեղեկատվությունը սուտ է ու ապատեղեկատվություն.

Տարոնը զոհվել է արկի պայթյունից: Զինծառայողի եղբայրը՝ Ռոման Սահակյանը, նշեց. «Իմ եղբայրը զոհվել է արկի պայթյունից, նոյեմբերի 16-ին: Դատաբժշկական փորձաքննությանը ես ներկա եմ եղել, խոշտանգման որևէ հետք չկա, իր վիրավորումները եղել են մենակ ասկոլկեք, արկի պայթյունից: Անիմաստ նյութեր են գրել, անիմաստ բաներ տարածել, մայրս դեռ չգիտեր, հիմա մեծ պատմություն են սարքել: Իմ եղբայրը խոշտանգված չի եղել, Ջերմուկում է զոհվել, նորից եմ ասում՝ արկի պայթյունից»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել