168.am-ը գրում է.

Այսօր 20:30-ի սահմաններում կառավարության շենքի մոտ՝ բոլոր կողմերից, ոստիկանական ուժեր էին կենտրոնացված։ Մոտ մեկ տասնյակ ոստիկանական ավտոմեքենա, այդ թվում՝ ավտոբուսներ և քաղաքացիներին բերման ենթարկելու համար նախատեսված հատուկ մեքենաներ կայանել էին՝ ինչպես Կառավարության շենքի մոտ, այնպես էլ՝ Հանրապետության հրապարակում՝ շատրվանների դիմաց բաց տարածքում։

  

Նշենք նաև, որ կառավարության շենքի դիմաց հավաքված էին նաև ոստիկանության  մոտ մեկ տասնյակ կարմիր բերետավորներ, ծառայողներ, որոնք սովորաբար հատկապես երեկոյան ժամերին հերթապահություն չեն իրականացնում։ Կարելի է ենթադրել, որ ուժեղացված հսկողություն և պահպանություն է իրականացվում Հանրապետության հրապարակում:

168.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է Կառավարության շենքում, և հենց դրանով էլ պայմանավորված է նման ուժեղացված ծառայությունը։

Տեղեկացնենք նաև, որ այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել Հանրապետության հրապարակում և պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել