Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արազափ-Վարդանաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Զավեն Նազարեթյանի վարած MAN մակնիշի բեռնատարն ու 18-ամյա Համլետ Սլոյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ՎԱԶ 2106-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր բժշկական կենտրոն։ Նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և իրենց ավտոմեքենայով էլ տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել