Shamshyan.com-ը գրում է.

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Այդ օրը՝ժամը 18:15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Քարվանսարա»-ի դիմաց, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ,  63-ամյա Գագիկ Սահակյանի վարած ЗИЛ մակնիշի և 53-ամյա  Լևոն Սայադյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու նրա ուղևոր, Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Կարեն Սայադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները հայր ու որդի են:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել