Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի եղել Վայոց Ձորի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15:40-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2106-ն ու Howo մակնիշի բեռնատարը:  

Վթարի հետևանքով Howo-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակի եզրին, իսկ 06-ում խոշոր հրդեհ է բռնկվել:  

Հրշեջները մարել են 06-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:  

Վթար-հրդեհի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:  

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված 06-ի վարորդը և ուղևորները նրա կինն ու 4 անչափահաս երեխաներն են:  

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել