Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն ակնարկել է, որ մտադիր չէ կարիերան ավարտել՝ չնայած տարածված շշուկներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացին նվազագույնը 90 օր բաց կթողնի սրտի հետ կապված խնդիրների պատճաով։ Դրանից հետո լուրեր տարածվեցին, թե նա կարող է ավարտել կաիերան․

«Հաշվի առնելով շշուկները՝ շտապում եմ հավաստիացնել, որ ես կատարում եմ բժիշկների հրահանգները, անցնում եմ հետազոտություններ և թետեր, բուժում եմ ստանում և դրական տեղաշարժ եմ նկատում։ Միշտ պահում եմ դրական տրամադրվածությունը»,- գրել է Ագուերոն Թվիթերի իր էջում։

Հարձակվողը Պրիմերայի 12-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղի առաջին կեսում փոխարինվել էր տախիկարդիայի պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել