Armeniasputnik.am-ը գրում է․
Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանում կրկին սկանդալ է հասունանում։ Պատճառը պատրիարք Նուրհան Մանուկյանի՝ հայկական թաղամասի հողը հյուրանոցի կառուցման համար վարձակալությամբ հանձնելու մասին օրինականության տեսանկյունից կասկածելի որոշումն է։
Նախորդ շաբաթվա վերջին մի քանի ազդեցիկ արքեպիսկոպոսներ հանդես եկան գործարքը չեղյալ հայտարարելու և մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու կոչով՝ պարզելու համար, թե արդյոք խախտվել է եկեղեցու կանոնադրությունը:
Ամեն ինչ դեռ ամռանն է սկսվել։ Սակայն Երուսաղեմի Սուրբ Հակոբի հայկական հոգևոր եղբայրության անդամները միայն ամիսներ անց իմացան, որ հուլիսի ութին պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ են ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը 99 տարի ժամկետով վարձակալության տալու մասին։
Պայմանագրի կողմ է դարձել Սիդնեյում գրանցված «Aurora Care» ընկերության սեփականատեր Դենիել Ռուբինշթեյնը, որը կրկնակի քաղաքացիություն ունի՝ Ավստրալիայի և Իսրայելի։ Պարզվել է, որ վարձակալությամբ վերցրած հողում ներդրողը պատրաստվում է յոթ աստղանի հյուրանոց կառուցել՝ իր տեսակի մեջ միակը Երուսաղեմում։
Քանաքեռի Պոկրովյան եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021Այս ամենի հետ կապված տեղին հարցեր են առաջացել։ Հարցերի առաջին խումբը վերաբերում է Սուրբ Հակոբի տաճարի անմիջական հարևանությամբ խոշոր հյուրանոցային համալիրի կառուցման թույլատրելիությանը։ Տեղին են նաև բուն գործարքի օրինականության հետ կապված հարցադրումները։
Պարզաբանեմ` խոսքը Հայկական թաղամասի հարավ-արևմուտքում գտնվող ամայի տարածքի մասին է, որը հայտնի է որպես «Կովերուն պարտէզ»։ Այդ հատվածը, որը գտնվում է Սիոն պատմական լեռան վրա և Յաֆֆյան դարպասներից երեք րոպե է հեռու, Հայ եկեղեցու սեփականությունն է դեռ 14-րդ դարից։ Հարևանությամբ գտնվում են ճեմարանն ու գրադարանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել